Կառավարությունը վաղվա նիստում որոշում կկայացնի ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Գրիգորյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու մասին: Այդ նպատակով մշակույթի նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2014 թվականի առաջին կիսամյակում կհատկացվի 1 միլիոն, 700 հազ.դրամ:
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Գրիգորյանի հուղարկավորության հետ կապված ընդհանուր ծախսերը կազմել են 2 միլիոն, 163 հազար դրամ: