Կառավարությունը նախատեսում է երկարացնել ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի աշխատանքները մինչև 2036 թվականը, «Հայաստանում ատոմային բնագավառի զագացման հեռանկարները» թեմայով պանելային քննարկմանն ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ատոմային էներգետիկայի բաժնի ղեկավարի ԺՊ Նունե Ալեքսանյանը:
«2026-ից հետո, եթե ատոմակայանի անվտանգ շահագործումը ուսումնասիրությունների արդյունքում հաստատվի, կառավարությունը նախատեսում է ևս տասը տարով երկարացնել շահագործումը՝ մինչև 2036 թվականը», — ասաց նա: