տուն Հասարակություն Կառավարությունը կաջակցի զինվորականներին

Կառավարությունը կաջակցի զինվորականներին

227
0

Գործադիրը կարևոր որոշում է կայացրել, ըստ որի՝ 2 միլիարդ 920 միլիոն դրամ կհատկացվի զինվորականների համար բնակարաններ գնելու նպատակով։

Կառավարության որոշամբ, նշված գումարի շրջանակներում 248 բնակարան կգնվի զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառված, բնակարան չստացած, բնակհաշվառման հերթում ընդգրկված, երկարամյա ծառայության կենսաթոշակի անցած զինծառայողների համար։