Թուրքիայի կառավարությունը թաքցնում է Մնիս նահանգում հանքահորում տեղի ունեցած պայթյունի զոհերի իրական թիվը։ Այս մասին հայտարարել է խորհրդարանի պատգամավոր, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչ Հասան Օրենը։ Հաղորդում է Milliyet-ը։
Նրա խոսքերով՝ զոհերի իրական թիվը հայտնի է կառավարությանը։ Նա նաև նշել է, որ երկրի ընդդիմադիր ուժերը պայմանավորվել են չօգտագործել այս ողբերգությունը քաղաքական նպատակներով։
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին տեղի ունեցած փլուզման հետևանքով զոհերի թիվը անցել է 300-ը, մոտ 150 մարդ համարվում է անհետ կորած։