տուն Քաղաքական Հայաստան Կառավարությունը ընդունեց արտակարգ դրությունը երկարաձգելու նախագիծը

Կառավարությունը ընդունեց արտակարգ դրությունը երկարաձգելու նախագիծը

226
0

Կառավարությունում հրավիրված նիստի ժամանակ վարչապետը առաջարկեց հերթականությամբ ևս մեկ անգամ քաղաքացիներին տեղեկացնել կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական չեզոքացման ծրագրերի մասին:

Սոցապնախարար Զարուհի Բաթոյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ հղիների հետ կապված ծրագրում եղել է փոփոխություն: Ընդրգրկվել են նաև այն հղիները, որոնց ամուսիններն աշխատանք չունեն:

8-րդ և 9-րդ ծրագրերի մասին նախարարն ասաց, որ բազաները թարմացվում են: Կարգը դիմումով է: Վաղվանից հասանելի կլինի 8-րդ ծրագիրը. տուժած այն քաղաքացիները, ովքեր գրանցված աշխատող են եղել և ազատվել են աշխատանքից, կստանան աջակցություն:

Զարուհի Բաթոյանը նշեց, որ ֆորմալ փաստաթղթեր ունեցող քաղաքացիները հեշտացնում են աշխատանքը: Դրա բացակայությունը խոչընդոտում է  արդյունավետ աշխատանքին:

Քննարկման երկրորդ հարցը երկրում արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու մասին կառավարության նախագիծն էր, որով սահմանվում է ևս  երեսուն օրով երկարաձգել արտակարգ դրությունը`մինչև մայիսի 14-ը:

Այս առնչությամբ զեկույցով հանդես եկավ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Վերջինս ներկայացրեց՝ այն փոփոխությունները, որոնցով հանվելու են մի քանի սահմանափակումներ: Դրանք են` լրագրողների մասով սահմնափակումները, վարչական իրավախախտումների մասով արգելանքներ կիրառելու և սեփականության իրավունքի մասով սահմանափակումները:

Վարչապետ Փաշինյանն արձանագրեց, որ թվերով պայմանավորված՝ մենք պետք է երկարաձգենք արտակարգ դրությունը: Տնտեսական կյանքը ակտիվացնելու համար մենք ռիսկեր ենք առաջացնում, բայց պետք է և աշխատենք, և արտակարգ դրության ռեժիմը պահենք, որպեսզի պարետատունը կարողանա վերահսկել դրությունը:

ԶԼՄ-ների մասով Փաշինյանն ասաց, որ մոնիթորինգ կիրականացնեն, և եթե տեսնենք այնպիսի դրսևորումներ, որոնք առիթ կհանդիսանան կեղծ տեղեկատվության տարածման համար, կրկին կվերականգնեն վերջին որոշումը՝ լրատվամիջոցների մասով:

Փաշինյանը ընդգծեց նաև, որ Հարկադիր կատարման ծառայությունը մինչ արտակարգ դրության ավարտը արգելանքներ չի սահմանի:

Վարչապետն ասաց, որ կառավարության նիստից հետո ԱԺ-ն հատուկ նիստ կգումարի: Կառավարությունը արտակարգ դրությունը մեկ ամսով երկարաձգելու առնչությամբ որոշումն ընդունեց:

Հայկ Մագոյան