Կառավարության այսօրվա նիստում երկարաձգեցին արտակարգ դրության ռեժիմը 30 օրով` մինչև 2020 թվականի հունիսի 13-ը, ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:
Պարետը համակարգում և ղեկավարում է պարետատան աշխատանքները, արտակարգ դրության տարածքում արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերը և միջոցները, ինչպես նաև արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացման և սահմանափակումների կիրառման համար պատասխանատու մարմինների աշխատանքը:
Կառավարության որոշումը հրապարակեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Նա ասաց, որ որոշ վայրերում դիմակ կրելը կարող է պարտադիր լինել: