տուն Տնտեսական Կառավարությունը դեմ է անհամաչափ ծալված քվեաթերթիկն անվավեր ճանաչելու առաջարկին

Կառավարությունը դեմ է անհամաչափ ծալված քվեաթերթիկն անվավեր ճանաչելու առաջարկին

148
0

slide-1-728

Ազ­­գա­յին ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը «Հայաստանի  Հանրա­պե­տու­­թյան ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է սահ­ման­ված նմուշի քվեաթեր­թիկն անվավեր համարել, եթե այն ծալված է անհամաչափորեն, և տվյալ ծալվածքն ակնհայ­տորեն հանդիսանում է տվյալ քվեաթերթիկը տարբերակելու միջոց:

Կառավարությունը, սակայն, բացասական եզրակացություն կտա այս նախաձեռնությանը չորքշաբթի օրվա նիստում: «Գտնում ենք, որ տեղամասային ընտրական հանձնաժողովի լիազորությունները չեն կա­­րող մեկնաբանվել և կիրառվել այնքան լայն, որ հանգեցնեն ընտրողների կամքի արտահայտու­թյան խեղաթյուրմանը, մինչդեռ՝ ներկայացված նախագծով առաջարկվում է մի մո­տե­ցում, որը պարունակում է հայեցողության ոչ հստակ սահմաններ: Մասնավորապես՝ նախա­գծով նա­խատեսված չեն այն չափանիշները, որոնց առկայության դեպքում քվեաթերթիկը կհա­­մար­վի անհամաչափորեն ծալված, կամ ծալվածքը կհանդիսանա քվեաթերթիկը տար­բե­րա­­կե­լու միջոց: Իսկ նման չափանիշների բացակայությունը (որոնք գործնականում սահ­մա­նելը, մեր կարծիքով, հնարավոր չէ) կհանգեցնի «անհամաչափորեն ծալված», «ակն­հայ­տո­րեն հան­դիսացող» և «քվեաթերթիկը տարբերակելու միջոց» եզրույթների հայեցողական մեկ­նա­­բան­մանը, քանի որ հիշյալ տերմինները միանշանակ չեն ընկալվում»,- ասված է կառավարության եզրակացության հիմնավորման մեջ: