Հ ֆինանսների նախարարությունը բացասական եզրակացություն է տվել Ազգային ժողովի պատգամավոր Լյովա Խաչատրյանի (ԲՀԿ խմբակցություն) ներկայացրած օրենսդրական փաթեթին՝ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի Ա և Բ կետերով սահմանված անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց գործարքների մասով արտոնություն սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ: Համապատասխան որոշումը կառավարությունը կկայացնի վաղվա նիստի ժամանակ:
Գրեթե բոլոր առաջարկները համարվել են օրենսդրական տեխնիկայի կանոնների խախտմամբ գրված տեքստեր, կամ էլ դրանց ընդունումը համարվել է աննպատակահարմար: