ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության հավանությանն է ներկայացրել Արարատ Գրիգորյանին Վայոց ձորի մարզպետ նշանակելու մասին հարցը։
Հարցը ներառված է կառավարության վաղվա նիստի օրակարգում:
Նշենք, որ շաբաթներ առաջ Վայոց ձորի մարզում տեղի ունեցած միջադեպից հետո Տրդատ Սարգսյանը հրաժարական էր տվել մարզպետի պաշտոնից: