տուն Լուրեր Կառավարության որոշումը կնպաստի ՏՏ ոլորտի կազմակերպությունների ավելացմանը. Կարեն Վարդանյան

Կառավարության որոշումը կնպաստի ՏՏ ոլորտի կազմակերպությունների ավելացմանը. Կարեն Վարդանյան

138
0

Karen-Vardanyan

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը դրական է գնահատում Կառավարության կողմից կայացրած այն որոշումը, ըստ որի ՏՏ ոլորտի սկսնակ ձեռնարկությունները կազատվեն շահութահարկից եւ եկամտահարկի 10 տոկոսից երեք տարով:

Այս որոշումը նա չի կապում «Դ!եմ եմ» շարժումը հանդարտեցնելու կամ պառակտելու հետ:

«Արդեն 3-4 տարի է, մենք բարձրացրել ենք այդ հարցը, ու այն քննարկվում էր: Հիմա այն ոնց որ լուծում ստացավ,  եւ ես դրական եմ գնահատում: Դա հիմնականում խրախուսում է, որ երիտասարդները զբաղվեն տեղեկատվական  տեխնոլոգիաների  ձեռներեցությամբ, ինչը մեզ համար կարեւոր հանգամանքներից մեկն է: Հիմա մենք ունենք շուրջ 500 ընկերություն այս ոլորտում, եւ կարծում եմ, որ սա կնպաստի, որպեսզի մինչեւ 2018-ը եւս 500-ով ավելանան ընկերությունները»,- ասում է Վարդանյանը Araratnews.am-ի հետ զրույցում: