Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կառավարության նիստում բարձրացրեց արտերկրում սովորող հայ ուսանողների տարկետման հարցը:
ՀՀ պաշտպանության նախարարը խոսեց արտերկրում սովորող 17 տարեկան ուսանողների բժշկական փորձաքննությունն ավելի վաղ անցկացնելու անհրաժեշտության մասին. «Բոլոր զինապարտները բժշկական փորձաքննությունն անցնում են 18 տարեկանում: Իրավական տեսանկյունից տարկետում տրվում է 18 տարեկանում»:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդգծեց. «Կազմակերպչական հարցեր են: Բովանդակային հարցը՝ 17 տարեկանում տարկետում տալիս ենք, թե՞ ոչ, ուսանողի համար հավելյալ խոչընդոտներ ստեղծում ենք, թե՞ ոչ»:
Այդուհանդերձ, որոշվեց ՀՀ այն քաղաքացիների համար, ովքեր արդեն իսկ ստացել են դրամաշնորհն ու սովորում են արտերկրում, բժշկական փորձաքննությունն ավելի վաղ անցկացնել: