տուն Լուրեր Կառավարության շենքի դիմաց ակցիայի մասնակիցների թիվը գնալով ավելանում է

Կառավարության շենքի դիմաց ակցիայի մասնակիցների թիվը գնալով ավելանում է

184
0

1394418_320716124736785_2085750068_n

Ժամը 12:00-ից Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անում կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի դեմ հանդես եկող աշխատողները: «STOP թալանին», «STOP պարտադիր կուտակայինին», «STOP կենսաթոշակային կուտակայինին» «WTF», «Պարտադիրը հանել օրենքից», «Ոչ հակասահմանադրական «բարեփոխումներին»» և նմանատիպ բազմաթիվ այլ պաստառներով շուրջ երկու-երեք հարյուր քաղաքացիներ պահանջում են, որ կենսաթոշակային նոր՝ կուտակային համակարգը պարտադիր չլինի: Մասնակիցներից մեկի խոսքով՝ իրենք շարունակելու են բողոքել ու քայլեր ձեռնարկել, որ ԱԺ-ում արտահերթ նիստ հրավիրվի և կուտակային համակարգին միանալու պարտադրանքը հանվի: Այս պահին բողոքողների թիվը գնալով ավելանում է:

Լուսանկարը` Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների ֆեյսբուքյան խմբի

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here