տուն Քաղաքական Միջազգային Կառավարության կողմից էլեկտրոնային լրտեսումը վտանգում է ժողովրդավարությունը․ Google-ի հիմնադիր

Կառավարության կողմից էլեկտրոնային լրտեսումը վտանգում է ժողովրդավարությունը․ Google-ի հիմնադիր

148
0

larry-page

Goggle-ի հիմանդիր Լարի Փեյջը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալության կողմից համացանցում իրականացող հետախուզական աշխատանքը «վտանգում է ժողովրդավարութոյւնը»։ Այս մասին հաղորդում է GMA News-ը։

«Ինձ վշտեցնում է այն, որ ԱՄՆ կառավարությունը ամեն ինչ արել է գաղտնի և հարկ չի համարել մեզ տեղյակ պահել լրտեսման մասին։ Չեմ կարծում, թե մենք կարող ենք ապրել ժողովրդավար հասարակությունում, եթե չպաշտպանենք համացանցից օգտվողների կառավարությունից», — ասել է Փեյջը։ Նրա խոսքերով՝ ինքը չի մերժում այն փաստարկը, որ ԱԱԳ-ն, ելնելով ազգային անվտանգության շահերից, պետք է իրականացի էլեկտրոնային լրտեսում, սակայն հասարակությունը պետք է իմանա, թե որոնք են ԱԱԳ-ի գործունեության սկզբունքները, ինչպես և ինչու է ԱԱԳ-ն զբաղվում լրտեսմամբ։

«Կառավարությունը դա անելով գաղտնի կերպով, վնասում է ինքն իրեն։ Մենք պետք է բաց քննարկենք այս հարցը, այլապես ժողովրդավարությունը չի աշխատի», — ասել է Google-ի ղեկավարը։

Հիշեցնենք, որ այսօր The Giaurdian-ը տեղեկացրել է, որ ԱԱԳ-ն պարբերաբար տեղեկություններ է ստացել Yahoo, Apple, Google, Microsoft, Facebook և AOL ընկերությունների օգտատերերի վերաբերյալ՝ վերջիններիս գիտությամբ։