Այսօր Ազգային Ժողովի նիստին Կառավարության ծրագիրը քննարկելուց հետո, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հանդես եկավ ելույթով եւ նշեց, որ առաջին անգամ Կառավարության ծրագրում կան կետեր, որոնց համար պայքար է եղել շուրջ 20 տարի:
«Կառավարության ծրագրից ինչ -որ ծրագրի հոտ է գալիս: Նախորդ կառավարության հետ մենք 6 տարի կորցրել ենք: Նախորդ կառավարությունը խրախուսում էր առաջարակը, միչնդեռ պետք է լիներ հակառակը: Նախորդ Կառավարության ծրագրերի մեջ ես նյութ չեմ տեսել, նախորդ 6 տարում մենք աճել ենք 8 տոկոս, իսկ Ադրբեջանն ու Վրաստանը մեզնից առաջ են եղել: Ինչն է դրական այս նոր Կառավարության ծրագրում, որ ավելացված արժեքի հարկ սահմանին չի վերցվելու, սա նշանակում է, որ մենք վարկավորելու ենք պետությանը»,-ասաց Բագրատյանը:
Անդրադառնալով Կառավարության ներկայացրած ծրագրի թերություններինˋ նա խոսեց մինի, փոքր, խոշոր հարկերի մասին: