տուն Տնտեսական Կառավարության ծրագիրն ավելի վատն է, քան 2007-2008թթ. ծրագրերն էին. Տնտեսագետ

Կառավարության ծրագիրն ավելի վատն է, քան 2007-2008թթ. ծրագրերն էին. Տնտեսագետ

166
0

000

Այսօր տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, անդրադառնալով կառավարության ծրագրին, ասաց, որ տնտեսագիտական իմաստով այն չափազանց թերի է, ավելի վատը, քան ասենք, 2007-2008թթ ծրագրերն են: «Այն ժամանակ կային խոստումներ, թվեր և մոտեցում»,- ասաց Վ. Խաչատրյանը՝ հավելելով, որ այս ծրագրում ընդամենը 3 թիվ կա ոչինչ չասող: Օրինակ՝ նշված է, թե նվազագույն աշխատավարձը 65 հազար է դարձվելու, բայց ցույց չի տրվում կապը, թե որքանով է դա լավ կամ վատ: Ընդհանրապես, հաշվարկներ ու մաթեմատիկական մոդելների արդյունքներ չկան, բայց առանց դրա, Խաչատրյանի ասելով, այսօր տնտեսագիտական լուրջ փաստաթուղթ չի լինում:

Խաչատրյանը տարօրինակ համարեց այն, որ կառավարության ծրագրում Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին ձևակերպումներ կան: Իրականում, ըստ Խաչատրյանի, Սահմանադրությունը չէ, որ այս տարիներին խանգարել է մեր զարգացմանը, այլ այն, որ այդ Սահմանադրության նորմերը չեն պահպանվել գործնականում:

Իսկ ընդհանուր առմամբ, ըստ Վ. Խաչատրյանի, որևէ էական դրական փոփոխություն սպասել պետք չէ, քանի դեռ համակարգային փոփոխություն չի եղել: Խոսքն այն մասին է, որ այս իշխանությունների գործունեության բնույթը, ըստ Վ. Խաչատրյանի, կոռուպցիան, մենաշնորհներն ու մրցակիցներին ոչնչացնելն է: