տուն Տնտեսական Կառավարության ծրագիրը վատը չեմ համարում. Գագիկ Մակարյան

Կառավարության ծրագիրը վատը չեմ համարում. Գագիկ Մակարյան

185
0

Գագիկ ՄակարյանԿառավարության ծրագրում ամեն նախարարություն ինչ-որ բաժին կամ գլուխ է մշակել, որից հետո այդ ամբողջը ամփոփվել է մեկ փաստաթղթում: Այս տպավորությունն է ստացել Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ կառավարության ծրագիրն ընթերցելիս: Նրա խոսքով՝ դրանով է բացատրվում այն, որ ծրագիրը շատ արագ կազմվեց ու հաստատվեց կառավարության կողմից: «Նախարարներն ավելի շատ հավանություն են տվել իրենց գրածներին, քան թե ամբողջ փաստաթղթին»,- ասաց Գ. Մակարյանը: Նրա խոսքով՝ իրենից 4 ժամ պահանջվեց ամբողջ 65 էջանոց այդ փաստաթուղթը կարդալու համար, թեև նմանատիպ ծրագրերին ինքը բավականին ծանոթ է: «Կարծում եմ՝ կառավարության ներսում և ԱԺ-ում ոչ բոլորն են կարդացել այդ ծրագիրը»,- ասաց Գ. Մակարյանը:

Ընդհանուր առմամբ, ըստ նրա, ծրագիրն այնուամենայնիվ վատը չէ՝ գրատեսչությունների ու նախարարությունների կոորդինացված աշխատանքին ու կապերին վերաբերող թերություններով հանդերձ: Այն, ըստ Մակարյանի, անցումային ծրագիր է, քանի որ կան նախարարներ, որոնք այնտեղ չպետք է լինեին, որովհետև հեղինակություն ու վստահություն չեմ վայելում, կամ էլ ձախողել են աշխատանքը նախորդ կառավարության կազմում: Ըստ Մակարյանի՝ 15 թվական պետք է մտնել կառավարության նորացված կազմով: Իսկ այս ծրագիրը ավելի գործնական ու պարզ ծրագիր է՝ առանց ավելորդ վերամբարձ հայտարարությունների, շեշտը դրված է իրատեսական լուծումների վրա: