տուն Տնտեսական Կառավարության գործերը լավ են. վարչապետը լավ փաստեր ունի

Կառավարության գործերը լավ են. վարչապետը լավ փաստեր ունի

269
0

Ինչպես տեղեկացրել ենք, Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ընդունեց 2020 թվականի պետական բյուջեի նախագիծը:

Մինչ այդ, խորհրդարանում ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, ամենակարևոր դրական լուրն այն է, որ կառավարության գործերը լավ են:

«2019 թվականի վերջին ինն ամիսներին Հայաստանի տնտեսական աճը կազմել է 7,5 տոկոս։ Դա ամենաբարձր ցուցանիշն է տարածաշրջանի երկրների և անգամ ԵՏՄ անդամ երկրների շրջանում եւ, ընդհանրապես, ամբողջ հետխորհրդային տարածքում»,- հայտարարել է վարչապետ Փաշինյանը:

Խոսելով առանձին ճյուղերում գրանցված հաջողությունների մասին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ, օրինակ, արդյունաբերությունը գրանցել է 8,8 տոկոս աճ, ապրանքաշրջանառությունը՝ 8,9, արտահանումը՝ 7,2, աշխատավարձերի աճը՝ 5,9 տոկոս: