տուն Հասարակություն Առողջապահություն Կապ է հաստատվել ՀՀ և Իսրայելի առողջապահության նախարարությունների միջև. Արսեն Թորոսյան

Կապ է հաստատվել ՀՀ և Իսրայելի առողջապահության նախարարությունների միջև. Արսեն Թորոսյան

574
0

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Երեկ նախագահ Արմեն Սարգսյանի և Իսրայելի Իսրայելի Պետության նախագահ Ռեուվենի հեռախոսազրույցից հետո կապ է հաստատվել նաև երկու երկրների առողջապահության նախարարությունների միջև։

«Նախագահի հեռախոսազրույցից հետո վերջինիս նախաձեռնությամբ կապ հաստատվեց երկու երկրների առողջապահության նախարարությունների միջև։

Մեր հեռախոսային խոսակցության ընթացքում կիսվեցինք երկու երկրների փորձով և ճշգրտեցինք կորոնավիրուսի դեմ պայքարի մեր մոտեցումները՝ պայմանավորվելով շփումները տեղափոխել ավելի մասնագիտական դաշտ համաճարակաբանների և վարակաբանների միջև։

Մեր խոսակցության պահին Իսրայելում կար 1000 հաստատված դեպք, որից 20-ը ինտենսիվ թերապիայի կարիք ուներ»։