Արդեն տեղեկացրել ենք, որ Հունաստանում գնչուների ընտանիքում հայտնաբերվել էր շիկահեր, որն առգրավվել էր ընտանիքից, իսկ հետո պարզ էր դարձել, որ աղջկան 10 ամսական հասակում գողացել էին ԱՄՆ Կանզաս նահանգից:
Այսօր BBC-ն տեղեկացրել է, որ նմանատիպ դեպք է արձանագրվել նաև Իռլանդիայում: Ոստիկանությունը տեղեկություն է ստացել այն մասին, որ գնչուների ընտանիքում ապրում է կապուտաչյա, շիկահեր աղջնակ: Ստուգման ժամանակ պարզվել է, որ կապուտաչյա աղջնակն ունի ծննդյան վկայական, իսկ որպես ծնողներ ճանաչված են այդ ընտանիքի հայրն ու մայրը:
Երեխան առգրավվել է ընտանիքից, քանի որ այն հիվանդանոցում, որտեղ իբր ծնվել էր աղջիկը, ոչ մի գրառում չկա նրա մասին: Երեխան այժմ գտնվում է հատուկ ծառայությունների վերահսկողության տակ: Կանցկացվի գենետիկ փորձաքննություն, որից հետո պարզ կդառնա այդ աղջկա ճակատագիրը: