Կապույտ լույսի ազդեցությունն ավելի մեծ է մարդու մտավոր կարողությունների վրա, քան կոֆեինինը: Այս եզրակացության են եկել Շվեդիայի Միտունիվերսիտետի ձմեռային մարզաձևերի ազգային կենտրոնի մասնագետները` անցկացնելով համապատասխան փորձարկում: Շվեդներն աշխարհում զբաղեցնում են առաջին տեղը՝ սուրճի օգտագործման ծավալներով: Այժմ նրանք նոր լրացուցիչ հնարավորություն ունեն մտավոր գործունեությունն ակտիվացնելու համար:
Գիտնականներն օգտագործել են սպիտակ լույսի ու պլացեբոյի, սպիտակ լույսի ու 240 մգ կոֆեինի, կապույտ լույսի ու պլացեբոյի և կապույտ լույսի ու կոֆեինի համադրությունները: Պարզվել է, որ վերջին զույգն ամենաշատն է ազդում մարդու մտավոր գործունեության վրա: