տուն Լուրեր Կապանում կլինի բողոքի երթˋ ընդդեմ կուտակային կենսաթոշակների

Կապանում կլինի բողոքի երթˋ ընդդեմ կուտակային կենսաթոշակների

128
0

Sjunik

Սյունիքի մարզկենտրոն Կապանում դեկտեմբերի 21-ից կսկսվեն բողոքի երթերˋ ընդդեմ կուտակային կենսաթոշակների մասին օրենքի: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը:

ՀԿ-ների ներկայացուցիչներն ու ակտիվ քաղաքացիները, ովքեր դեմ են այդ օրենսդրական նախաձեռնությանը, պատրաստվում են դեկտեմբերի 21-ին ժամը 12-ին` բողոքի երթով իրենց դժգոհությունն արտահայտել Կապանի փողոցներում:

«Տեղեկացվածության մակարդակը այդքան էլ բարձր չէ մարդկանց մոտ, պարզապես հասարակական կառույցները եւ ակտիվ քաղաքացիները որոշել են այդպես արտահայտել իրենց բողոքը:Մենք նախատեսում ենք նաեւ ԱԺ նախագահին եւ վարչապետին նամակ ուղղելˋ հայտնելու մեր անհամաձայնությունը այդ օրենսդրական նախաձեռնությանը: Ես ակցիաները ցանկություն ունենք շարունակական անելու»,- ասում է Փարսադանյանը:

Նա կարծում է, որ ոչ միայն սոցիալապես ծանր վիճակում, ցածր աշխատավարձ ստացող քաղաքացիների շրջանում է դժգոհությունը, այլեւ` բարձր աշխատավարձ ստացողների:

«Օրինակˋ հանքարդյունաբերության ոլորտում: Կոնկրետ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենը մոտ 300 միլիոն դրամ աշխատավարձի ֆոնդ է ավելացրել, որպեսզի աշխատողների եկամուտները չնվազեն,բայց դա խնդրի լուծում չի: Պետք է համակարգային մոտեցում լինի եւ նման ձեւով չմասնատվի ժողովուրդը»,-ասում է Փարսադանյանը:

Ըստ նրաˋ լուծման կարելի է հասնել այն դեպքում, եթե բոլոր խոշոր քաղաքներում, համայանքներում քաղաքացիական հասարակությունը ոտքի կագնի:

«Ճիշտ եմ համարում, որ քաղաքացիական հասարակության տարբեր նախաձեռնություններ իրար հետ պայմանավորվեին եւ տարբեր համայնքներում ակցիաներ կազմակերպեին այս օրենքի դեմ»,-հավելում է Փարսադանյանը:

Լիլիթ Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here