տուն Քաղաքական Միջազգային Կաշառակերության գործով ձերբակալվել է Վենետիկի քաղաքապետը

Կաշառակերության գործով ձերբակալվել է Վենետիկի քաղաքապետը

108
0

SindacoOrsoni2011_1nhp2

Վենետիկի քաղաքապետ Ջորջո Օրսոնիին, ով 2010 թվականին ընտրվել էր այս պաշտոնում, ձերբակալել են կոռուպցիոն գործի շրջանակներում, որով նրան մեղադում են փողերի լվացման և դրամաշորթման մեջ: Իտալական Corrierre Della Sera-ն տեղեկացնում է, որ այս գործի շրջանակներում, ընդհանուր առմամբ, ձերբակալվել է 35 մարդ, ևս 100 մարդ կասկածի տակ է:

Տեղի իրավապահ մարմինները կարծում են, որ բոլոր այդ մարդիկ, որոնց թվում են նաև քաղաքական գործիչներ և գործարարներ, մեղավոր են տարբեր տեսակի մեքենայություններում, որոնք իրականացվել են Վենետիկը ջրհեղեղներից փրկելու ծրագրի շրջանակներում:

Բացի այդ, նախատեսվում է Վենետիկի նախկին ղեկավարի և պատգամավոր Ջանկարլո Գալանիի ձերբակալությունը: