տուն Քաղաքական Հայաստան Կան սահմաններ, թե նախագահն ինչին կարող է արձագանքել, ինչին՝ ոչ. հարցազրույց՝ hraparak.am-ին

Կան սահմաններ, թե նախագահն ինչին կարող է արձագանքել, ինչին՝ ոչ. հարցազրույց՝ hraparak.am-ին

319
0

Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ականների ձեռամբ Հայաստանի Հանրապետության նախագահ դարձած Արմեն Սարգսյանը մեր երկրի ամենակոլորիտային, տեղ-տեղ՝ հակասական պաշտոնյաներից է։ Մենք նրան հաճախ չենք հիշում եւ նկատում, քանի որ Նիկոլ Փաշինյանն ու նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունները ստվերում են Սահմանադրության գլուխ հանդիսացող այս մարդու գործունեությունը։ Դրանում մեղավոր է նախեւառաջ ինքը՝ Արմեն Սարգսյանը, քանզի երբ պետք է, որ իր մասին հիշեցնի, անցնում է ընդհատակ։ Առհասարակ, արտաքուստ հանգիստ ու մեղմ բնավորությամբ այս մարդն իր կենսակերպով չափազանց ակտիվ է՝ «տեղը դադար չի նստում»։

Անընդհատ գործուղումների եւ շրջագայությունների մեջ է, ընդ որում՝ դրանց մեծ մասը հենց իր անձնական կապերի շնորհիվ։ Ասում է, որ ինքը եկել է ծառայելու հայրենիքին, իր կապերն ու հնարավորություններն օգտագործելու, դռներ բացելու ի շահ մեր երկրի, նաեւ՝ իշխանությունների։ Բայց մարդիկ նրանից ակնկալիքներ ունեն նախեւառաջ այստեղ՝ Հայաստանում, որ երկրի նախագահը՝ իր «չունեցած» լիազորություններով հանդերձ, ֆորսմաժորային, լարված իրավիճակներում հստակ գնահատական տա այս կամ այն իրավիճակին, ոչ թե լռի կամ դիվանագիտորեն մանեւրի, երբեմն՝ ակնհայտորեն այլ անձանց չնեղացնելու մղումով։

Այս եւ այլ հարցերի շուրջ մենք զրուցել ենք Արմեն Սարգսյանի հետ, օդանավում՝ Սերբիա եւ Շվեյցարիա կատարած այցերից վերադառնալու ճանապարհին։ Ի դեպ, Արմեն Սարգսյանի այցերի մասին կառավարությունն ու Նիկոլ Փաշինյանը տեղյակ են լինում, եւ, ինչպես ինքն ասաց, իր օրակարգն ավելի շատ փոխլրացնում է, այլ ոչ թե խաչվում վարչապետի այցերի հետ։

— Պարո՛ն Սարգսյան, Ձեզ քննադատում են, որ մեր երկրում կարեւոր, ֆորսմաժորային իրավիճակներում Դուք, չգիտես ինչպես եւ ինչու, մշտապես բացակայում եք երկրից։

— Հակառակն է՝ ես գնում եմ, հետո են ֆորսմաժորային իրավիճակներ լինում։ Հավանաբար նկատի ունեք այն, որ անցյալ տարի հոկտեմբերի 2-ին (ԱԺ-ի պաշարման օրը) ես ԱՄՆ-ում էի։ Բայց, ճիշտն ասած, ես ԱՄՆ շատ առաջ էի գնացել, այդ այցն ամիսներ առաջ ծրագրված էր, հանդիպումներ էին ծրագրված, այդ թվում՝ Մայք Պոմպեոյի հետ, եւ այնպես չէր, որ ես գիտեի՝ հոկտեմբերի 2-ին մարդիկ փողոց են դուրս գալու, եւ այդպիսի բաներ են տեղի ունենալու, դրա համար գնացի։ Ես ԱՄՆ-ում ցուցահանդեսում էի, երբ ինձ զանգ եկավ, տեղեկացրին՝ ինչ է տեղի ունեցել, եւ ես շատ արագ ավարտեցի ցուցահանդեսն ու խոսեցի ԱԺ նախագահի հետ, խմբակցությունների ղեկավարների հետ՝ պարզելու իրավիճակը, եւ ես բոլորին ասացի, որ մի քանի օրից վերադառնալու եմ, 21 օր ժամանակ ունեմ, կորոշեմ՝ այդ հայտնի օրենքը ստորագրե՞մ, թե՞ ինչ անեմ։ Նույն ձեւով, երբ որ ես Աստանայում էի, դատարանները փակելու կոչ եղավ։ Նորից այդ այցը ծրագրված էր ամիսներ առաջ: Ես ի՞նչ իմանայի, թե հաջորդ օրն ինչ էր տեղի ունենալու։ Եվ գիշերվա կեսին եղավ ուղերձը՝ զուսպ, կարճ եւ ամեն ինչ ասող, եւ ես մինչեւ հիմա այդ ուղերձի կողքին եմ…։

— Հիշեցրիք հոկտեմբերի 2-ի հայտնի օրենքը, Դուք 21 օր անց միայն՝ վերջին օրը որոշեցիք այդ օրենքը ոչ թե ստորագրել կամ մերժել, այլ ուղարկել Սահմանադրական դատարան։ Ինչո՞ւ ուղարկեցիք ՍԴ, հատկապես որ հետո պարզվեց՝ սահմանադրականության հետ խնդիր չկար։

— Եկեք ճիշտ հասկանանք՝ ՀՀ նախագահը, երբ որ օրենքը գալիս է, ունի երեք հնարավորություն՝ ստորագրել, չստորագրել եւ ուղարկել ՍԴ։ Ու եթե չի ստորագրում, դրանից ոչինչ չի փոխվում, այն ուղղակի, եթե չեմ սխալվում, ստորագրվում է ԱԺ նախագահի կողմից։ Նախագահը չունի գործիք, որ չստորագրի կամ վետո դնի։ Միակ գործիքը Սահմանադրական դատարան ուղարկելն է, եթե կասկած ունի։ Եվ նախագահը, բացի Սահմանադրությունից եւ օրենքներից, պետք է մտածի նաեւ երկրի կայունության համար։ Չնայած ես գործիքներ չունեմ, գրված չէ, որ նախագահը Սահմանադրության երաշխավորն է, գրված չէ, թե ինչ գործիքներ ունեմ, օրինակ՝ Իտալիայի նախագահը ե՛ւ երաշխավորն է, ե՛ւ գործիքներ ունի, որով բոլորին կարող է կարգի բերել․ ընդդիմությունն ու իշխանությունը սկսում են ավելի զուսպ լինել։

— Ասում եք՝ գործիք չունեք, ըստ էության՝ դժգոհ եք Սահմանադրությունից։ Բայց երբ Սերժ Սարգսյանը Ձեզ առաջարկեց ստանձնել այս պաշտոնը, այն ժամանակ ինչո՞ւ համաձայնեցիք՝ լավ իմանալով, թե ինչպիսի Սահմանադրությամբ եք գործելու։

— Ես հասկանում եմ Ձեր հարցը, բայց եթե հիշում եք՝ Սերժ Սարգսյանն ինձ տարբեր զրույցների, այդ թվում՝ պաշտոնական զրույցի ժամանակ, առաջարկեց բաներ, որոնք գրված չեն Սահմանադրության մեջ՝ ասելով, որ ակնկալում է, որ հանրապետության նախագահն իր մեծ ներդրումն ունենա արտաքին հարաբերություններում, միջազգային, տնտեսական հարաբերություններում։ Ես էլ ժամանակ վերցրի, որ մտածեմ, եւ երբ վերադարձա, ասացի, որ ես համաձայն եմ Ձեր առաջարկին, բայց միաժամանակ ուզում եմ ավելացնել, որ ես պետք է ակտիվորեն աշխատեմ նաեւ կրթության եւ գիտության ոլորտում։ Այսինքն՝ կար իմ եւ Սերժ Սարգսյանի միջեւ որոշակի երկխոսություն, թե ինչպես պետք է Սահմանադրությունը, որ թղթի վրա գրված է, իրականում կյանքի կոչվի։ Հիմա ո՛չ Սերժ Սարգսյանը կա, ո՛չ էլ այդ երկխոսության արդյունքը։ Հիմա ես փորձում եմ նույն բանն անել նոր իշխանությունների պայմաններում, եւ ինչ-որ ձեւով ներդաշնակ անում ենք։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here