տուն Քաղաքական Կան մարդիկ, որոնք գործում են երկրի շահերին հակառակ. վարչապետը ԱԱԾ-ում է

Կան մարդիկ, որոնք գործում են երկրի շահերին հակառակ. վարչապետը ԱԱԾ-ում է

307
0

«Կան մարդիկ, որոնք գործում են երկրի շահերին հակառակ, երբեմն չարաշահում են գերատեսչական համերաշխությունը, որը կարևոր է ցանկացած կառույցի համար»,- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասաց Ազգային անվտանգության ծառայությունում:

Ծառայություն գալու պատճառը մեկն է` երկրի ղեկավարը ներկայացրեց ծառայության նոր տնօրեն Արգիշտի Քյարամյանին: Նա շնորհակալություն հայտնեց ԱԱԾ նախկին տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին աշխատանքի համար: «Բայց պետք է արձանագրել, որ մարտահրավերներին դիմագրավելը, աշխատանքի որակը լավացնելու կարիք ունի: ԱԱԾ-ը պետք է կարողանա էֆեկտիվ դիմագրավի մարտահրավերները»,- ասաց երկրի ղեկավարը:

Երկու տարին, ըստ վարչապետի, բավարար է, որ ԱԱԾ բոլոր աշխատակիցները դիրքավորվեն ոչ բռնի թավշյա հեղափոխության արժեքների ժամանակ: «Եկել է ժամանակը` ամփոփելու, թե ով ինչպես է  գնահատել այդ ժամանակը: ԱԱԾ-ում պետք է լինեն հստակ առաջխաղացման սկզբունքներ: Հիմքում պետք է լինի նվիրվածությունը, աշխատանքը»,- ասաց վարչապետը։

Հիշեցնենք` վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ աշխատանքից ազատել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին: