Current Biology գիտական ամսագիրը հրապարակել է իսպանացի գիտնականների հոդվածը, որում նրանք պնդում են, որ կան մարդիկ, որոնք ի ծնե չեն սիրում երաժշտություն:
Խոսքը մի երևույթի մասին է, որն ընդունված է անվանել երաժշտական անգեդոնիա: Այս երևույթի դեպքում մարդիկ ոչ մի հաճույք չեն զգում երաժշտություն լսելիս: Հետազոտությանը մասնակցել է 400 կամավորական:
Հետազոտությունը ցույց է տվել, որ անգեդոնիայով չտառապողների դեպքում ուղեղն արտադրում է դֆամին հորմոնը, որը գլխուղեղում պատասխանատու է ցանկացած հաճույքի համար` համեղ սնունդից մինչև սեռական հարաբերություններ: