տուն Հասարակություն Կան մասնագետներ, որոնք իրենց մասնագիտությամբ չեն աշխատում. Մակունց

Կան մասնագետներ, որոնք իրենց մասնագիտությամբ չեն աշխատում. Մակունց

299
0

ԱԺ-ում ընթացող տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ քննարկվում է ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։

«Այսօր կան մասնագետներ, որոնք իրենց մասնագիտությամբ չեն աշխատում: Աշխատաշուկան և կրթությունը պետք է մոտեցնենք իրար, որովհետև այսօր շատ դեպքերում կրթությունն ընդամենը տեսական է և որևէ կապ չունի աշխատանքի հետ»,- այդ մասին հայտարարեց օրինագծի համահեղինակ, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Հիշեցնենք, որ տվյալ նախագծով առաջարկվում է աշխատող ուսանողների ուսման վարձը վերադարձնել եկամտային հարկի տեսքով։