տուն Հասարակություն Կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

Կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

328
0

Հունվարի 30-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում դժվարանցանելի ավտոճանապարհներ կան:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Մասնավորապես, Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը  դժվարանցանելի են բոլոր տիպի ավտոմեքենաների համար: Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն էլ՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։