Կառավարության այսօրվա նիստում որոշվեց հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 40 օր ժամկետով` 2019 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 30-ը:
Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների`
— ռազմական ունակությունների կատարելագործման,
— մասնագիտական վերապատրաստման,
— մասնագիտական պատրաստման,
— բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով:
Վարժական հավաքներին կներգրավվի ընդհանուր թվով 316 քաղաքացի, որոնցից 220–ը` շարքային կազմի, 12-ը` ենթասպայական կազմի, 84-ը` սպայական կազմի պահեստազորայիններ: