Ցամաքային ուղևորատար տրանսպորտի գործունությամբ կազմակերպման ժամանակ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են ըստ երկրում համաճարակային իրավիճակի զարգացման փուլերի: Ներկա փուլում ցամաքային ուղևորատար տրանսպորտի ոլորտում գործում են ստորև ներկայացված կանոնները:
Կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ
1. Ընդհանուր կանոններ
1) Կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող
կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն) նշանակում է կորոնավիրուսային
հիվանդության տարածման կանխարգելման միջոցառումների պատասխանատու
(այսուհետ՝ Պատասխանատու), որն ապահովում է՝
սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների և հիգիենայի նորմերի
պահպանման նկատմամբ պատշաճ հսկողությունը և կանոնների համար
անհրաժեշտ պարագաների, նյութերի ու հարմարությունների առկայությունը,
առնվազն ախտահանումների և աշխատողների առողջական վիճակի մասին
գրանցումների (այլ գրանցումներն՝ ըստ նպատակահարմարության) վարումը
համապատասխան գրանցամատյանում:
2) Պետք է հնարավորինս ձեռնպահ մնալ կորոնավիրուսի ծանր հիվանդության
զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատանքի ներգրավելուց՝
պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված
կանոնները: Բարձր ռիսկային խմբի մեջ ներառված են՝
ա. թույլ իմունային համակարգ ունեցող անձինք (օր.՝ քաղցկեղ),
բ. 65 տարեկան և բարձր տարիքի անձինք,
գ. Քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (շնչառական հիվանդություններ՝
ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, սրտի
քրոնիկ անբավարարություն, երիկամների քրոնիկ հիվանդություն, լյարդի քրոնիկ
հիվանդություն (հեպատիտ), քրոնիկ նյարդաբանական հիվանդություն (Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած),
դ. շաքարային դիաբետ ունեցող անձինք:
3) Արգելվում է տրանսպորտային միջոցում կանգնած ուղևորների փոխադրումը, բացի 9 մետրից ավել երկարություն ունեցող տրանսպորտային միջոցների: Տրանսպորտային միջոցներում ուղևորների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել նստելու համար հատկացված տեղերի ընդհանուր թվաքանակին, ընդ որում արգելվում է հավելյալ ինքնաշեն նստատեղերի ավելացումը: 9 մետրից ավելի երկարություն ունեցող տրանսպորտային միջոցներում կանգնած ուղևորների միջև պահպանվում է առնվազն 1 մետր հեռավորություն։
4) Կազմակերպությունն ապահովում է աշխատողներին անհատական պաշտպանության միջոցներով՝ եռաշերտ դիմակներով ու ձեռնոցներով, միանգամյա օգտագործման անձեռոցիկով և ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչով:
5) Ուղևորափոխադրող բոլոր տրանսպորտային միջոցների մուտքի մոտ պարտադիր տեղադրվում են ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներ:
6) Կազմակերպությունն ապահովում է բոլոր տրանսպորտային միջոցներում վճարման համար հատուկ արկղեր կամ այլ հարմարեցված տարաներ՝ կանխիկ փողի հետ շփումը հնարավորինս նվազեցնելու նպատակով։
7) Կազմակերպությունն ապահովում է անվտանգ վարվելականոնների և
սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի վերաբերյալ
աշխատակիցների և ուղևորների պատշաճ իրազեկումը, այդ թվում՝ տեսանելի
վայրերում պաստառներ փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցներով՝ համաձայն սույն որոշման հավելված N 15-ով սահմանված տեղեկատվական թերթիկի: Շահագործվող բոլոր ուղևորափոխադրող տրանսպորտային միջոցներում ուղևորներին տեսանելի հատվածներում պարտադիր փակցվում են տեղեկատվական թերթիկներ։