տուն Աշխարհ Կաննի կինոփառատոնը հետաձգվեց

Կաննի կինոփառատոնը հետաձգվեց

238
0

Կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով Կաննի կինոփառատոնի կազմակերպիչները որոշել են հետաձգել այն։

Միջոցառումը չի կայանա մայիսին, ներկայում քննարկվում է կինոփառատոնի անցկացումն այլ ժամկետներ տեղափոխելու հարցը։ Այն կարող է կայանալ հունիսի վերջ-հուլիսի սկզբին։

Կազմակերպիչներն ընդգծել են, որ վերջնական որոշման մասին կհայտնեն, երբ Ֆրանսիայում և աշխարհում իրավիճակի զարգացումը թույլ տա գնահատել փառատոնի անցկացման իրական հնարավորությունը։

Կաննի 73-րդ փառատոնը պետք է անցկացվեր Լազուրե ափում, մայիսի 12-23-ը։ Այն անցկացվում է ամեն տարի՝ սկսած 1946 թվականից։