տուն Հասարակություն Մշակույթ Կաննի բնակիչը 10 000 եվրո է գտել և անմիջապես փոխանցել ոստիկանությանը

Կաննի բնակիչը 10 000 եվրո է գտել և անմիջապես փոխանցել ոստիկանությանը

360
0

picture-061

Կաննում բնակվող համեստ թոշակառու Մորին Մ.-ն ոստիկանությանն է հանձնել փողոցում գտած թղթադրամները, հաղորդում է Euromag-ը:

Ոմանք այս արարքը զարմանալի են համարել, ոմանք էլ՝ չմտածված: Սակայն, թոշակառու խոսքերով՝ նա ոչ մի րոպե չի կասկածել իր արարքի ճշմարտացիության մեջ: Նա ոստիկանությանը հանձնել է փողոցում գտած 10 000 եվրո գումարը:

Երեկոյան, դստեր տնից վերադառնալիս, Մորիսը փողոցում փողերով տոպրակ է նկատել: Քանի որ շուրջը ոչ ոք չի եղել, նա տոպրակն իր հետ է վերցրել և ուղղվել դեպի ոստիկանություն, հայտնում է Nice matin-ը:

Կաննի  բնակիչը լրագրողներին հայտնել է, որ նախկինում երբեք այսքան մեծ գումար չէր գտել:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here