տուն Սպորտ Կաննավարո. «Ռեալը» դեռ չի հարմարվել Մոուրինյոյի բացակայությանը»

Կաննավարո. «Ռեալը» դեռ չի հարմարվել Մոուրինյոյի բացակայությանը»

284
0

cannavaroՄադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ֆաբիո Կաննավարոն կարծում է, որ «Արքայական ակումբի» ֆուտբոլիստները դեռ չեն հաշտվել գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հեռանալու մտքի հետ: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:

«Կարծում եմ, «Ռեալը» դեռ չի հարմարվել Մոուրինյոյի բացակայությանը, քանի որ այդ մասնագետն իր հետևից լուրջ հետք է թողում: Դա տեղի է ունեցել բոլոր այն թիմերի հետ, որտեղ աշխատել է պորտուգալացին:

Մոուրինյոն մի մարզիչ է, ով շատ բան է պահանջում ֆուտբոլիստներից և նրա սաները մշտապես աշխատում են մեծ լարվածությամբ: Բացի այդ, «Ռեալում» տեղի է ունենում ադապտացման գործընթաց, քանզի թիմում հայտնվել են երիտասարդ մի շարք ֆուտբոլիստներ»,- նշել է Կաննավարոն:

Աղբյուր` Panorama.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here