ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր քննարկում էինք ՀՀ-ում կանխիկի շրջանառությունը կրճատման հնարավորությունները եւ համապատասխան օրենսդրական նախագիծը:
Այս պրոցեսը կարեւոր է ոչ միայն տնտեսական, ոչ միայն հակակոռուպցիոն, այլեւ քաղաքակրթական առումով:
Կանխիկի կրճատումը պարունակում է ռիսկեր, առաջ է բերում հնարավորություններ, եւ կոնկրետ քայլերի կգնանք այդ ամենը ծանրութեթեւ անելուց հետո»: