տուն Հասարակություն Առողջապահություն Կանխատեսումներ հնարավոր չէ անել՝ վիրուսի պիկը երբ կլինի. Արսեն Թորոսյան (տեսանյութ)

Կանխատեսումներ հնարավոր չէ անել՝ վիրուսի պիկը երբ կլինի. Արսեն Թորոսյան (տեսանյութ)

250
0

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, թե ինչպես եղավ, որ այսպես թռիչքաձև աճեց վարակվածների թիվը, նախարարն ասաց, որ ինքը չէր անվանի այս աճը թռիչքաձև, այլ կասի, որ այսօր ավելի շատ էր, քան երեկ:

Արսեն Թորոսյանն ասաց, որ կանխատեսումներ հնարավոր չէ անել վիրուսի պիկը երբ կլինի: Ըստ նախարարի՝ մենք բոլորս միասին պետք է այնպես անենք, որ շուտ հասնենք վիրուսի անկմանը:

Առողջապահության նախարարի խոսքով՝ վիրուսակիրների հիմնական մասն ունեն թույլ ջերմություն, բարդություններ, որպես այդպիսիք, չկան: Աղբյուրների հետ կապված` Արսեն Թորոսյանը նկատեց, որ այլևս աղբյուրները շատ են: Բայց այսօր հիմնականում սահմանից են գալիս հիվանդությամբ վարակվածներ:

Մանրամասները` տեսանյութում։

Հայկ Մագոյան