Կանարյան Հոմեր կղզու իշխանությունները բնակիչներին անսովոր ծառայություն են մատուցում: Նրանք անվճար կազմակերպում են բնակիչների հուղարկավորության արարողությունը:
Տարեկան, հուղարկավորության համար բյուջեից հատկացվում է 600 հազար եվրո: Իրենց այս որոշումը իշխանությունները բացատրում են նրանով, որ կղզու բնակիչներն արժանի են դրան. նրանց համար շատ ծանր ժամանակներ են, և բնակիչներն իսկապես այդ օգնության կարիքն ունեն:
Կանարյան Հոմեր կղզում բնակվում է 22 հազար բնակիչ, տարեկան մահանում է 300 բնակիչ: