Արդեն տեղեկացրել ենք, որ Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է կանանց և տղամարդկանց հավասարության ինդեքսը, որում արձանագրել է, որ աշխարհում այս հարցում կա զգալի առաջընթաց։
Հրապարակված զեկույցում երկրները բաշխվել են ըստ այս ցուցանիշի։ 136 երկրներում անցկացված հետազոտությունները ցույց են տալիս, որ այս առումով իրավիճակն ամենաբարենպաստն է Իսլանդիայում որին հետևում են Ֆինլանդիան, Շվեդիան, Նորվեգիան և Ֆիլիպինները։
Մեր երկիրն այս ցուցանիշով ընդամենը 94-րդն է։ Ավելի վատ է իրավիճակն այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ադրբեջանը, Բուրկինա Ֆասոն, Չադը, Նիգերիան, Սիրիան, Թուրքիան և այլն։