Կանանց ուսումնասիրելը դրական ազդեցություն է ունենում տղամարդկանց ուղեղի վրա: Այս մասին են վկայում Օսլոյի համալսարանի գիտնականների հետազոտության արդյունքները:
Պարզվել է, որ կանանց գեղեցկությունն ազդում է տղամարդու օպիոիդային զգայարանների վրա: Հենց դրանք են պատասխանատու մարդու օրգանիզմում գործողությունների խրախուսման և հաճույք ստանալու համար:
Սակայն գիտնականները սահմանափակվել են միայն դեմքի գեղեցկության ազդեցության ուսումնասիրությամբ: Թե ինչ ազդեցություն է ունենում կանանց մարմինն ուսումնասիրելը՝ գիտնականները կասեն ավելի ուշ: