տուն Քաղաքական Միջազգային Կանայք քնի ավելի շատ կարիք ունեն, քան տղամարդիկ

Կանայք քնի ավելի շատ կարիք ունեն, քան տղամարդիկ

243
0

article-2292195-12E3CBB9000005DC-458_634x487

Մասնագետները պարզել են, որ հանգստանալու համար կանայք ավելի շատ պետք է քնեն, քան տղամարդիկ: Նրանք ուսումնասիրել են քնի տարբեր տևողությունները տղամարդու և կանանց օրգանիզմի վրա:

Գիտնականները պարզել են, որ կանանց օրգանիզմը հանգստանալու համար քնի ավելի շատ կարիք ունի, քան տղամարդկանցը: Գիտնականները նշում են, որ դա պայմանավորված է կանանց և տղամարդկանց գլխուղեղի աշխատանքի տարբերությամբ: Հայտնի է, որ կանայք ունակ են միաժամանակ լուծել բազմաթիվ խնդիրներ, այդ պատճառով օրվա ընթացքում նրանց ուղեղի տարբեր մասեր «համագործակցում են» միմյանց հետ: Հետևաբար, կանայք ավելի երկար քնի կարիք են ունենում, քանի որ հենց քնի ժամանակ է գլխուղեղը վերականգնվում:

Եթե կանայք քիչ են քնում, ապա դա հանգեցնում է տրամադրության փոփոխության, մտավոր գործունեության խափանման և նույնիսկ ֆիզիկական խնդիրների: Գիտնականները խորհուրդ են տալիս կեսօրից հետո մեկ, մեկ ու կես ժամ քնել, բայց ոչ ավելի, քանի որ դա կարող է հանգեցնել քնկոտության:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here