տուն Լուրեր Կանայք սեքսապաթոլոգին դիմում են հիմնականում օրգազմի խնդրով

Կանայք սեքսապաթոլոգին դիմում են հիմնականում օրգազմի խնդրով

121
0

man-and-woman-wallpaper-1366x768

«Հայ կինը սկսել է մի փոքր այլ կերպ նայել ինտիմ խնդիրներին: Հիմա, եթե կինը նկատում է կամ գիտակցում է, որ ունի սեռական խնդիր, նա փորձում է ամուսնուն տեղեկացնել: Մեզ մոտ նման դեպքեր արձանագրվում են, որ ամուսինը գալիս և ասում է իր կնոջ խնդրի մասին և հետո գալիս է կնոջ հետ»,-անդրադառնալով կանանց սեռական խնդիրներին, այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանըˋ ավելացնելով, որ ներկայումս այդ մասով մեծ տեղաշարժ կա:
Սեքսապաթոլոգը տեղեկացրեց, որ շատ կանայք իրենց դիմում են սեռական ցանկության նվազման կամ բացակայության խնդրով.«Հիմա շատ կանայք դիմում են սեռական ցանկության նվազման կամ բացակայության խնդրով: Մեր հայ կանայք նևրոզների հետևանքով հաճախ են նման խնդիրների հանդիպում: Համեմատաբար շատ են դիմում օրգազմի բացակայության խնդրով: Կոնկրետ վիճակագրություն չկա, սակայն նկատելի է, որ մեզ դիմողների թիվն աճել է մոտ երկու անգամ: Մեզ դիմող կանանց 55 տոկոսը դիմում է օրգազմի հետ կապված խնդիրների համար»,-ասաց սեքսապաթոլոգը: