Սաննա Մարին. հենց այս 34-ամյա կին գործիչն է, ամենայն հավանականությամբ, լինելու Ֆինլանդիայի հաջորդ վարչապետը: Նրա օգտին քվեարկել է սոցիալ-դեմոկրատական կուսակցության 32 անդամ:
Եթե նրա թեկնածությունը դեկտեմբերի 10-ին հաստատի երկրի խորհրդարանը, ապա Մարինը կլինի իր երկրի պատմության ամենաերիտասարդ վարչապետը:
Ավելի վաղ 34-ամյա գործիչը զբաղեցնում էր տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնը:
Հետաքրքրական է նաև, որ Ֆինլանդիայում կոալիցիային անդամակցող բոլոր՝ 5 կուսակցությունների առաջնորդները կանայք են: