տուն Քաղաքական Միջազգային Կանալետոյի երկու նկարները վաճառվել են ավելի քան 15 միլիոն դոլարով

Կանալետոյի երկու նկարները վաճառվել են ավելի քան 15 միլիոն դոլարով

156
0

KMO_116227_01068_1_t218_164529

Իտալացի նկարիչ Կանալետոյի (18-րդ դար) երկու նկարները, որոնց վրա պատկերված է Վենետիկը, Լոնդոնում վաճառվել են 9,6 մլն ֆունտ ստերլինգով (15,7 մլն դոլար)։ Այդ նկարները վաճառվել են միասին և դարձել են Sothbey’s-ում երեկ վաճառված ամենաթանկ նմուշները։

Սպասվում էր, որ նկարները կվաճառվեն 8-12 մլն ֆունտ ստերլինգով։

Ջովանի Անտոնիա Կանալն, ով ավելի հայտնի է Կանալետո անունով, իտալական քաղաքային պատկերների լավագույն վարպետներից էր, ով նկարում էր բարոկո ոճով։ Նրա նկարները շատ հայտնի էին հատկապես բրիտանացի զբոսաշրջիկների շրջանում, ինչի արդյունքում դրանք տարածվել են բրիտանական թանգարաններում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here