տուն Սպորտ Կանադացի հոկեյիստի ծնողներին երեք տարով զրկել են խաղերին մասնակցելուց

Կանադացի հոկեյիստի ծնողներին երեք տարով զրկել են խաղերին մասնակցելուց

81
0

winnipeg_jets_alternate_logo

Կանադայի Վինիպեգի հոկեյի ֆեդերացիան որոշում է կայացրել խիստ պատժել պատանի հոկեյիստներից մեկի ծնողներին, ովքեր խաղերից մեկի ժամանակ կռվի են բռնվել մյուս թիմի մարզիչների հետ: Այդ ծնողներին արգելել են ներկա գտնվել իրենց որդու մասնակցությամբ խաղերին առաջիկա երեք տարիների ընթացքում:

«Այսպիսի բան Վինիպեգում երբեք չէր եղել, սակայն հաշվի առնելով ստացված տեղեկությունները` մենք որոշում ենք կայացրել կոշտ դիրքորոշում որդեգրել այս հարցում»,- ասել է ֆեդերացիայի ղեկավար Դոն Մաքինթոշը: Նա պատմել է, որ կռիվը տեղի է ունեցել երկու պատանեկան թիմերի միջև խաղից հետո: Մարզիկներից մեկի ծնողները վրդովված մրցակիցների մարզիչներից՝ հարձակվել են նրանց վրա և ծեծել մյուս թիմի խաղացողների աչքի առաջ: