Դեպրեսիայի կլինիկական դեպքերի բուժման հաջողությունը, որ շատ բանով կախված է հակադեպրեսանտների նկատմամբ հիվանդի ընկալունակությունից, պայմանավորված է միկրո-ՌՆԹ դասի մոլեկուլով:
Հենց այս մոլեկուլն է պատասխանատու մարդու հոգեզգայական վիճակի համար: Նման եզրակացության են հանգել կանադական Վանկուվեր քաղաքի Բրիտանական Կոլումբիայի համալսարանի գիտնականները: Իրենց ուսումնասիրության արդյունքները նրանք հրապարակել են Nature Medicinе ամսագրում:
Եթե մարդու ուղեղում miR-1202 մոլեկուլի պարունակությունը ցածր է, ապա նա տառապում է դեպրեսիայով: