տուն Քաղաքական Միջազգային Կանադացի գիտնականները մորեխից ալյուր են ստանում (տեսանյութ)

Կանադացի գիտնականները մորեխից ալյուր են ստանում (տեսանյութ)

156
0

4248675

Կանադական ՄաքԳիլի համալսարանի մի խումբ գիտնականներ արել են մի հայտնագործություն, որը կօգնի շատ չքավորների՝ հեշտ ձևով ալյուր ապահովել հացի համար: Մոնրեալցի գիտնականները կարողացել են միջատներից ալյուր ստանալ: Մորեխները ամենահարմարն են այս նպատակի համար:

Գիտնականների խումբն արդեն ստացել է «Հալթի» մրցանակն այս հայտնագործության համար, ինչը ենթադրում է մեկ միլիոնի գրանտի տրամադրում հետագա փորձերի համար: Գիտնականները սկզբում կաշխատեն մեքսիական Օահակա նահանգում:

Ալյուր ստանալու համար մորեխներին նախ տեղադրում են հերմետիկ հատուկ կոնտեյներների մեջ և տեղադրում սառնարանի մեջ: Այնուհետև դրանք լվանում են և չորացնում, իսկ հետո աղում: Ստացված ալյուրը կտեղափոխվի տեղի հացի գործարաններ` հաց, հացաբուլկեղեն ստանալու համար: Ուսանողների խումբը եղել է արդեն Մեքսիկայում, Թաիլանդում և Քենիայում, և ծանոթացել է տեղի չքավոր բնակչության պայմանաների հետ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here