տուն Քաղաքական Միջազգային Կանադան և ԱՄՆ-ն համատեղ գաղտնի հետևել են Բրազիլիայի էներգետիկայի նախարարությանը

Կանադան և ԱՄՆ-ն համատեղ գաղտնի հետևել են Բրազիլիայի էներգետիկայի նախարարությանը

279
0

11111111111

ԱՄՆ-ն և Կանադան համատեղ լրտեսել են Բրազիլիայի հանքարդյունաբերության և էներգետիկայի նախարարությանը։ Այս մասին բրազիլական լրատվամիջոցները տեղեկացել են Էդվարդ Սնոուդենի հրապարակած գաղտնի նոր փաստաթղթերից։

Globo հեռուստաալիքը տեղեկացնում է, որ լրտեսողը եղել է Կոմունիկացիաների անվտանգության գործակալությունը։ Գործակալությունը մանրամասն հետևել է նախարարության հեռախոսակապին, էլեկտրոնային փոստին և համացանցային թրաֆիկին։ Ամերիկյան գործակալությանն այս հարցում աջակցել է Կանադայի ազգային անվտանգության բյուրոն։ Փաստաթղթերից հետևում է, որ լրտեսման նպատակները եղել են տնտեսական։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here