Կանադան դիմել է ՄԱԿ-ին՝ ընդլայնելու Ատլանտյան օվկիանոսում իր մայրցամաքային շելֆի երկարությունը 1.2 միլիոն կիլոմետրով։Ա յս մասին հայտարարել է Կանադայի արտգործնախարար Ջոն Բերդը։ Բացի այդ, պաշտոնական Օտտավան նախնական հայտ է ներկայացրել Արկտիկայի նկատմամբ իր ակնկալիքների վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը։
Կանադան ցանկանում է իր տարածքները մեծացնել՝ ընդգրկելով նրանում Հյուսիսային բևեռը։
«Սա կարևոր քայլ է Մայրցամաքային շելֆի նկատմամբ Կանադայի ինքնիշխանության հաստատման առումով», — ասել է արտգործնախարարը։
Արկտիկայի հարցը լուրջ քննարկման հարց է հյուսիսային մի շարք երկրների, այդ թվում՝ Կանադայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի միջև։