տուն Քաղաքական Միջազգային Կանադան պաշտոնապես ավարտեց իր ռազմական առաքելությունը Աֆղանստանում

Կանադան պաշտոնապես ավարտեց իր ռազմական առաքելությունը Աֆղանստանում

84
0

hoparinyo

Այսօր Կանադան պաշտոնապես ավարտել է իր ռազմական առաքելությունն Աֆղանստանում։ Աֆղանստանում անվտանգության աջակցության ուժերի Քաբուլի շտաբ-բնակարանում հանդիսավոր արարողությամբ իջեցվել է կանադական դրոշը, որին մասնակցել են ՆԱՏՕ-ի և Կանադայի ՊՆ հրամանատարական կազմի ներկայացուցիչները, տարբեր երկրների դիվանագետներ, ինչպես նաև շուրջ 100 կանադացի զինվորական մասնագետներ։

«Ավելի քան 12 տարի շարունակվող մեր ռազմական առաքելությունը Աֆղանստանում, որին մասնակցել են ավելի քան 40 հազար կանադացի զինծառայողներ, այսօր ավարտվեց։

Այս առաքելությունը մեծ հետք է թողել զինծառայողների տարբեր սերունդների, ինչպես նաև նրանց ընտանիքների վրա», — Կանադայի ԶՈւ շտաբի պետ Թոմաս Լոուսոնի խոսքերն է մեջբերում «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը։