Կանադայի վարչապետ Սթեֆեն Հարփերը որոշում է կայացրել դադարեցնել Ռուսաստանի հետ ռազմատեխնիակական համագործակցությունը։ Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը։
«Այսօր առավոտյան որոշում եմ կայացրել անմիջապես դադարեցնել Ռուսաստանի և Կանադայի զինված ուժերի միջև երկկողմ կապերը։ Խոսքը զորավարժությունների, մասնավորապես՝ «Աչալուրջ արծիվ» զորավարժության, ինչպես նաև նախատեսված հանդիպումների մասին է», — ասել է վարչապետը։
Հիշեցնենք, որ նախօրեին տնտեսական և ռազմատեխնիկական համագործակցության դադարեցման մասին է հայտարարել նաև ԱՄՆ-ն։