տուն Քաղաքական Միջազգային Կանադայում ձյան ռեկորդային տեղումներ են գրանցվել

Կանադայում ձյան ռեկորդային տեղումներ են գրանցվել

77
0

0

Կանադայի հյուսիս-արևելքում տեղացել է վերջին 75 տարվա ամենաառատ ձյունը: Նյուֆաունդլենդ և Լաբրադոր նահանգներում տեղացած ձյան հաստությունը կազմել է 21 սանտիմետր, ինչը բացարձակ ռեկորդ է: Նախորդ ռեկորդը սահմանվել էր 1939 թվականին և կազմում էր 13 սմ: Այս մասին հաղորդում է կանադական CTV հեռուստաալիքը:

Այս շրջաններում չեն գործում ուսումնական հաստատությունները: Ոստիկանությունը հաղորդում է ճանապարհատրանսպորտային պատահարների թվի ավելացման մասին: Զոհերի մասին չի հաղորդվում: