Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը մարտի 22-ին այցելելու է Ուկրաինա՝ եվրոպական իր շրջագայության շրջանակներում։ Այս մասին հայտնել է նրա օգնականը՝ գրառում կատարելով Twitter-ում։
Հարփերը հանդիպում կանցկացնի Գերագույն Ռադայի ղեկավար և Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Տուրչինովի եւ վարչապետ Արսենի Յացենյուկի հետ, որի ժամանակ կքննարկվեն Կանադայի կողմից Ուկրաինային օգնություն ցուցաբերելու հնարավորությունները։
Հիշեցնենք, որ Կանադան ամենաառաջիններից էր, ով հայտարարեց Սոչիում «Մեծ ութնյակի» գագաթնաժովողովին մասնակցելուց հրաժարվելու, ինչպես նաև Ռուսատսանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին։